-
28.04.2018|
08:34
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը:
-
28.04.2018|
08:33
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել և հաստատվել են ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
-
27.04.2018|
16:22
Մոսկվան ուշի ուշով հետևում է հայաստանյան իրադարձություններին: Գրեթե ամեն օր Կրեմլից մեկ կամ մի քանի հայտարարություններ են հնչում: Եթե սկզբում հայտարարվում էր, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, երկրի ներքին գործն է, հռետորաբանությունը կամաց-կամաց փոխվում է:
-
26.04.2018|
14:31
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
-
24.04.2018|
01:09
Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Սահմանադրությամբ սահմանված կարգով կառավարության բոլոր անդամները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
-
22.04.2018|
19:42
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:
-
18.04.2018|
01:52
ԱԺ քվեարկությունից հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կողմ և դեմ ձայների համար՝ ընդգծելով, որ քաղաքական կոալիցիան լուրջ պատասխանատվություն է ստանձնում ու պատրաստ է առաջ շարժվել։
-
18.04.2018|
01:51
Աժ-ում ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հայցեց ինչպես կոալիցիոն, այնպես էլ` ընդդիմադիր պատգամավորների քվեն:
-
18.04.2018|
01:50
2007-2017թթ. ընդգրկող տասնամյակը մեր բոլորինն է, ոչ թե՝ Սերժ Սարգսյանինը, այսօր ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
-
18.04.2018|
01:48
ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում պատգամավորների ելույթներից ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց հնչեցված դիրքորորշումների համար՝ և դրական, և բացասական: